211652_close_icon
views-count3246 դիտում article-date 09:29 10-08-2016

Սևանում գրողների հանգստյան տունը նոր շունչ կստանա «Գեթթի» հիմնադրամի շնորհիվ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Գևորգ Քոչարի և Միքայել Մազմանյանի կողմից 1932թ. նախագծված Սևանի գրողների ստեղծագործական տունը նոր շունչ կստանա հանրահայտ «Գեթթի» հիմնադրամի շնորհիվ։ Սևանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի գիտական ղեկավար Ռուբեն Արևշատյանի ձևակերպմամբ՝ ինչպես շատ այլ մոդեռնիստական կառույցներ, այդ շենքը ևս բացակայում է հուշարձանների ցանկից։ Նախագծի գիտական ղեկավարը փաստում է, որ առաջին անգամ է խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգության հանդեպ նման առանձնահատուկ վերաբերմունք դրսևորվում։ Պատահական չէ, որ երբ հայտարարվել են մրցույթի արդյունքները, Ռուբեն Արևշատյանը բազմաթիվ զանգեր է ստացել խորհրդային մոդեռնիզմի հետազոտողներից ու ճարտարապետներից։ Արևշատյանի խոսքով՝ նախորդ դարի 20-ականներից Հայաստանի տարբեր քաղաքներ զարգանում էին հետաքրքիր առաջադեմ տրամաբանությամբ, որը բացարձակապես զերծ էր պրովինցիալիզմից, և մեր ճարտարապետները, քաղաքաշինարարները գործում էին ժամանակի տրամաբանությամբ՝ ամենաառաջնային գծում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր