211652_close_icon
views-count2779 դիտում article-date 10:00 10-08-2016

«Քլնգելը» անձնական ճաշակի հարց է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Անձամբ ես աշխատում եմ «քլնգող» բառեր չօգտագործել։ Նախ՝ դրանք, որքան էլ դուր են գալիս մարդկանց, որևէ ձևով չեն կարող նկարագրել իրավիճակի էությանը։ Եթե դուք ասում եք, օրինակ, «վիժվածք», ապա դրանից հովանում է միայն ձեր և ձեր համախոհների սիրտը, բայց ոչ մի բան դեպի լավը չի փոխվում։ Երկրորդ՝ ես ինձ այնքան կատարյայ չեմ համարում, որ մեկին «երկուս», մյուսին ՚ «հինգ» նշանակեմ։ Երրորդ ՝ ես ոչ մի քաղաքական թիմ չեմ ներկայացնում, որպեսզի կարողանամ ելույթ ունենալ նրա անունից ՝ մենք (հայ ժողովուրդը, նվիրյալներս, ազնիվներս, անսխալականներս, այսինչ կուսակցության անդամներս) ճիշտ ենք, իսկ ահա նրանք... (և դրանից հետո կարելի է ցանկացած բառ գրել)։ Բայց դա իմ անձնական ճաշակի հարցն է։ Կան մարդիկ և լրատվամիջոցներ, որոնք այլ «արտահայտչամիջոցներ» են նախընտրում։ Բոլորին պետք է հարգել, բոլորին պետք է ազատություն տալ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր