3760 դիտում
14:46 10-08-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիմուր Ուրազաևին:
Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ մեր երկրում նրա առաքելության ընթացքում հայ-ղազախական երկկողմ հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:
«Հայաստանի և Ղազախստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա համագործակցության ողջ ներուժը դեռևս ամբողջովին չի օգտագործվում, և այս առումով հարկավոր է ակտիվացնել համատեղ աշխատանքները», - նշել է նախարարը:
Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին` ընդգծելով, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բարենպաստ պայմաններ է ստեղծել Հայաստանում ոլորտի դինամիկ աճի և հայրենական արտադրանքի արտահանման և իրացման շուկաների ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում նախարարն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանից դեպի Ղազախստան պտուղբանջարեղենի, գինու, կոնյակի, պահածոյացված արտադրանքի և այլ գյուղմթերքի արտահանման կազմակերպման և արդեն արտահանվող ապրանքների ծավալների մեծացման հնարավորությունը:
Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հինքերի վրա դնելու նպատակով նախարարն առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` վերամշակված արտադրանքը հետագայում ԵՏՄ և այլ երկրներ արտահանելու և այնտեղ իրացնելու հեռանկարով:
Պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել ղազախական ընկերություններին տեղական ձեռնարկությունների հետ գործարար կապերի հաստատման խնդրում` նախարար Սերգո Կարապետյանն հնարավոր է համարել Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-համաժողով, որը հնարավորություն կընձեռի ղազախ գործարարներին ծանոթանալ մեր երկրում արտադրվող պարենային արտադրանքին և լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի աշխուժացման համար:
Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` երկու պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1232 դիտում
17:05 20-09-2017
Պետական գույքի կառավարման վարչության պետը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ
1575 դիտում
15:25 14-01-2021
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում Ղազախստանի դեսպանի հետ
1384 դիտում
15:39 19-01-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ
Այս բաժնից
538 դիտում
19:23 07-11-2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին
763 դիտում
19:08 07-11-2024
Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը
760 դիտում
18:54 07-11-2024
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին