211652_close_icon
views-count1443 դիտում article-date 18:44 10-08-2016

«Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: «Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ԿԳՆ սահմանած կարգով ստացած հավաստագիր: Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով), բ) աշխատանքային գրքույկի պատճենը, գ) անձնագրի պատճենը, դ) հավաստագրի պատճենը, ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր: Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2016 թվականի օգոստոսի 16-ից սեպտեմբերի 14-ը ներառյալ, ժամը 1000-1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՀ կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն, 2, հեռախոս`58-34-83: Մրցույթը տեղի կունենա 2016 թվականի սպտեմբերի 22-ին, ժամը՝ 1200-ին, Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջում:

Նմանատիպ նյութեր