211652_close_icon
views-count1629 դիտում article-date 16:20 23-07-2018

«Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար: Ինչպես տեղեկացրին հիմնադրամի մամուլի վարչությունից, մրցույթի պայմանները և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է Հանրապետության Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Գործադիր վարչության տնօրենը, հաշվետու լինելով հոգաբարձուների խորհրդին, գլխավորում է գործադիր վարչությունը և պետք է. համակարգի Հիմնադրամի գործադիր վարչության գործունեությունը և կապը Հիմնա- դրամի տեղական մարմինների հետ, ծրագրերի իրականացման, ֆինանսական խնդիրների վերաբերյալ տեղեկություններ տրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին և տեղական կառույցներին, համակարգի Հիմնադրամի գործունեության ծրագրի, տարեկան հաշվետվության, տարեկան բյուջեի և դրա կատարման հաշվետվության նախապատրաստումը, ներկայացնի այդ փաստաթղթերը հոգաբարձուներին, ապահովի Հիմնադրամի գործունեության թափանցիկությունը, հանրության տեղեկացվածությունը հիմնադրամի մասին, համակարգի Հիմնադրամի գործունեության մոնիտորինգը և գնահատումը, ապահովի Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության իրականացումը, կատարի և վերահսկի որոշ գնումներ, ապահովի հոգաբարձուների խորհրդի և դրա նախագահության նիստերի կազմակերպումն ու անցկացումը, այդ թվում` ապահովի հոգաբարձուների խորհրդի անդամներին տեղեկատվական նյութերով, որոշումների նախագծերով և վարի նիստերի արձանագրությունները, ապահովի Հիմնադրամի մասնակցային գործունեությունը` ստեղծելով և պահպանելով հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառա- վարման մարմինների, հոգաբարձուների խորհրդի անդամների և տեղական մարմինների հետ, համագործակցի և համակարգի համատեղ ծրագրեր այլ հիմնադրամների, նվիրատու կազմակերպությունների, Սփյուռքի կառույցների հետ, կատարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, դրա նախագահության և նախագահի հանձնարարականները: Գործադիր վարչության տնօրենը պետք է բավարարի որակավորման և փորձի հետևյալ պայմաններին` մագիստրոսի կամ դրան համարժեք կոչում տնտեսագիտության, հասարակական կամ գործարար կառավարման, միջազգային հարաբերությունների կամ հիմնադրամի գործունե- ությանն առնչվող այլ բնագավառում, միջազգային, արտասահմանյան կամ մասնավոր աղբյուրներից ֆինանսավորվող՝ զարգացման կամ շինարարության ոլորտի ծրագրերի իրականացման կամ միջազգային կազմակերպություններում կամ հարակից այլ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ (որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում), կառավարման ակնհայտ ունակություններ, անձնակազմի ղեկավարման և թիմի կառուցման փորձ, արդյունավետ կապերի հաստատման և պահպանման ունակություն մի շարք կողմերի, ներառյալ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿների, գործարար և միջազգային շրջանակների հետ, ճկունություն, պատասխանատու վերաբերմունք և նվազագույն վերահսկմամբ աշխատելու ունակություն, հայերեն և անգլերեն լեզուներով բանավոր և գրավոր ազատ հաղորդակցման ունակություն. այլ լեզուների իմացությունն առավելություն է, համակարգչային ունակություններ (MS Office, Ինտերնետ): Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժին՝ մինչև ս.թ. օգոստոսի 31-ը: Հայտը պետք է պարունակի՝ ուղեկցող նամակ (առավելագույնը` 2 էջ), որտեղ նկարագրվում է, թե ինչպես է դիմողը պատկերացնում պաշտոնի բարդությունը (մարտահրավերները), և ինչպես են դիմողի փորձն ու կրթությունը թույլ տալիս հաղթահարել այդ բարդությունը (մարտահրավերները), ինքնակենսագրություն, որը բացահայտում է դիմողի որակավորումը և փորձը, անձնագրի պատճեն, աշխատանքային գրքույկից քաղվածք (Հայաատանի Հանրապետության քաղաքացիների համար), բարձրագույն (հետբուհական) կրթության մասին փաստաթղթերի (վկայագիր և ներդիր)՝ սահմանված կարգով վավերացված պատճեններ, երեք երաշխավորագրեր (նախընտրելի է մասնագիտական) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող փաստաթղթեր (հոդվածներ և այլն): Հայտերը ներկայացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն. հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Կառավարական 3- րդ մասնաշենք, e-mail: [email protected]; հեռախոս +37410 521505+106: Հայտերն ընդունվում են 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 31-ը, աշխա- տանքային օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխվել էր և նա ազատ էր արձակվել: Հուլիսի 9-ին Վարդանյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էր ներկայացրել իր հրաժարականի դիմումը:

Նմանատիպ նյութեր