1751 դիտում
18:31 10-08-2016
«Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիան` Ազատության հրապարակում
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է հայաստանյան առաջատար[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/09/92541/] լրատվամիջոցների[/url] մի խումբ ղեկավարների
նախաձեռնած «Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ խմբագիրների հայտարարության մեջ բարձրացված մտահոգությունների թվում են` լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերը:
«Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մասնագիտական իրավունքների պաշտպանության համար»,- ասված է խմբագիրների հայտարարության մեջ:
Խմբագիրների ակցիային միացել է Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով այսօր ասաց, որ երբ արտակարգ իրավիճակներում, չարտոնված հանրահավաքների ժամանակ, այո, կա հավանականություն, որ վնասվածքներ կստանա, կամ իր տեխնիկան վնասվի:
«Ցավով պետք է նշեմ,, որ որոշ դեպքերում դա արվում է դիտավորությամբ»,-ասաց Աշոտ Ահարոնյանը:
Ակցիային մասնակցելու համար այսօր Ազատության հրապարակ էին եկել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Սամվել Ֆարմանյանը, ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: Նրանք ևս միացան ստորագրահավաքին:
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց.«Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 29-ին լրատվամիջոցմների հանդեպ, իր բարբարոսությամբ աննախադեպ էր: Եվ թող որևէ մեկը չասի, որ նրանք պատահաբար են դարձել բռնության զոհ: Ու կարծում եմ` թիրախային ընտրված էին»:
Ըստ նրա` լրագրողների նկատմամբ բռնությունների հեղինակներին դատապարտելը նվազագույնն է, որ պետք է արվի:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց 2004 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն խոսքը, որ «մեջքներին պտի գրած լինի»:
Նմանատիպ նյութեր
18147 դիտում
23:53 09-08-2016
SHAMSHYAN.com-ը նույնպես միանում է «Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիային. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված