95709 դիտում
10:23 11-08-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. Մատաղիսի զորամասում նորակոչիկները երդվեցին՝ շարունակելու են առյուծ-տղերքի գործը
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 10-ին, Մատաղիսի N զորամասի բակում «ասեղ գցելու տեղ չկար»։ Զորամաս էին այցելել նորակոչիկների ծնողները, բարեկամներն ու ընկերները, ովքեր ականատեսը դարձան նորակոչիկների երդման արարողությանը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե նորակոչիկները և թե ծնողներն ասում էին. «Վստահ ենք՝ ծառայությունն անցնելու է հաջող, պաշտպանության բանակի սպաների ու արդեն ծառայության անցած զինվորների հետ անառիկ ենք պահելու հող հայրենին, թեպետ լավ գիտենք, որ մի քանի կիլոմետր այն կողմ նենգ թշնամին է դարանակալած։ Մեր զգոնությամբ ու դուխի շնորհիվ պարտադրելու ենք, որպեսզի թշնամին չհամարձակվի ոտնձգություններ կատարել։
Այս չնաշխարհիկ աշխարհը պահելու ենք այնպես, ինչպես որ պահում ենք մեր տունը, մեր օջախը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 867+
867+