4306 դիտում
12:16 11-08-2016
Ռիո-2016. Արտաշես Ներսիսյան. 5-րդ տեղը Նազիկի առավելագույնը չէր
Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով` Օլիմպիական խաղերում Նազիկի գրանցած 242 կգ արդյունքը առավելագույնը չէր, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Սա այն բացառիկ մրցումներից մեկն էր, որտեղ Նազիկն այդպես էլ մեդալ չունեցավ: Սակայն ժամանակները փոխվում են: Այս 5-րդ տեղը Նազիկի վնասվածքներից հետո իսկապես հերոսություն է: Եթե մի քիչ ավելի ժամանակ ունենայինք, ապա Նազիկն անպայման մեդալ կունենար, մեզ միայն ժամանակը չբավարարեց:
Ինչ որ բան խանգարեց նրան, եթե առողջությունը նորմալ լիներ, ապա մեդալ էլ կլիներ: 5-րդ տեղը Նազիկի առավելագույնը չէր: Եթե Նազիկն ունենա համարձակություն և նորից շարունակի ծանրամարտով զբաղվել, ապա ես իմ կողմից խոստանում եմ` նա մեդալներ կունենա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում»,- ասաց գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Նմանատիպ նյութեր
7945 դիտում
17:06 25-06-2017
Արտաշես Ներսիսյան. Սոնա Պողոսյանը առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում
4013 դիտում
09:11 15-08-2016
Ռիո-2016. Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը գրավեց 7-րդ տեղը
Այս բաժնից
2191 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2845 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2371 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում