2167 դիտում
16:24 11-08-2016
ՀՀ Սփյուռքի նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին
Օգոստոսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին։ Հանդիպմանը ներկա էին բրիտանահայ բարերար Րաֆֆի Դանիելյանը և Մեծ Բրիտանիայի ՀՕՄ-ի շրջանային վարչության ատենապետուհի Արշալույս Պապոյանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի գործունեությունը:
Հոգևոր առաջնորդը ներկայացրեց բրիտանահայ բարերար Րաֆֆի Դանիելյանին և Մեծ Բրիտանիայի ՀՕՄ-ի շրջանային վարչության ատենապետուհի Արշալույս Պապոյանին: Նա անդրադարձավ համայնքում իրականացված աշխատանքներին։
Նախարարը հյուրերին ներկայացրեց նախարարության ծրագրերը՝ շեշտելով Մեծ Բրիտանիայի հայ համայնքի մասնակցության անհրաժեշտությունը հատկապես «Արի տուն», «Իմ Հայաստան», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին։
Տ.Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ևս կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը։
Քննարկվեց արաբ լրագրողներ Մարիամ Զաքիի և Մուհամեդ Հանասիի նկարահանած «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի ցադրությունը և Հայաստանի արվեստագետների համերգները Մեծ Բրիտանիայում կազմակերպելու հետ կապված հարցեր:
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար և իրենց պատրաստակամությունը հայտնեցին առաջիկայում առավել արդյունավետ համագործակցելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
3870 դիտում
23:16 11-07-2020
Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան. Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ
Այս բաժնից
493 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1645 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
532 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը