211652_close_icon
views-count2318 դիտում article-date 15:33 27-11-2017

Եգիպտոսում ՀՀ դեսպանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը հանդիպել են Ալեքսանդրիայի նահանգապետի հետ

Նոյեմբերի 26-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը հանդիպեցին Ալեքսանդրիայի նահանգապետ Մոհամեդ Սուլթանին։ Հանդիպման սկզբում դեսպանը և թեմի առաջնորդը խոր ցավակցություն ու զորակցություն հայտնեցին նահանգապետին ս․թ․ նոյեմբերի 25-ին Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկեցին Ալեքսանդրիա նահանգի հետ տնտեսական և մշակութային համագործակցության խորացման հեռանկարները։ Նահանգապետ Մոհամեդ Սուլթանը բարձր գնահատեց Ալեքսանդրիայի հայ համայքնի ներդրումը քաղաքի հանրային, հասարակական և մշակութային կյանքում։

Նմանատիպ նյութեր