38182 դիտում
21:43 11-08-2016
Վրաերթեր Երևանում. վրաերթի ենթարկվածի մայրը փորձում էր մոլորեցնել ոստիկաններին, սակայն պարզվեց, որ վրաերթ կատարողը տնօրեն է
Երեկ՝ օգոստոսի 10-ին, վրաերթեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Ազատության պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց չկարգավորվող հետիոտնային անցումների վրա Սիրիայի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում բնակվող 30-ամյա Գարուշ –Կարո Ղազելյանը իր վարած Chevrolet մակնիշի 55 19 14 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի բնակիչ, 87-ամյա Վաչագան Ավանեսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ:
Իսկ օգոստոսի 9-ին, ժամը 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Էրեբունի փողոցում գտնվող Բիլայն ընկերության սպասարկման գրասենյակի մոտից Մուրացան բժշկական կենտրոն է տեղափոխվել 6-ամյա Վիկտորիա Սարգսյանը, որտեղ բժիշկները ախտորոշել են քթի տրավմա վնասվածք:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խմբին երեխայի մայրը, Երևան քաղաքի Նոր Արեշ 2-րդ փողոցի բնակիչ, 35-ամյա Մարիաննա Աղախանյանը հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է հեծանվից վայր ընկնելու հետևանքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Էրեբունու ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ Մ. Աղախանյանի հայտնած տեղեկությունը սուտ է և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական գործողություններ, այսօր՝ օգոստոսի 11-ին, Էրեբունու ոստիկանություն են հրավիրել Երևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Հայկ Պետրոսյանին, ով ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ Վ. Սարգսյանին ինքն է վրաերթի ենթարկել իր վարած BMW մակնիշի 10 NA 055 համարանիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ վարորդ Հ. Պետրոսյանն աշխատում է «Հայկ Պետրոսյան» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
65020 դիտում
11:09 16-01-2025
Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը