67657 դիտում
22:53 11-08-2016
Հոլանդիայում բնակվող մի խումբ հայեր հերթական անգամ ծանրոցներ ուղարկեցին պոստերը պահող առյուծ տղերքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 10-ին, Մատաղիսի զորամասում ծառայող զինվորներին, ովքեր քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանական բանակի սպաների և ժամկետային զինծառայողների հետ անառիկ էին պահել Արցախի սահմանները, արժանի հակահարված տալով ազերի ճիվաղներին՝ փոխանցվեց Հոլանդիայում բնակվող, մեր հայրենակից Գևորգ Մովսիսյանի և նրա ընկերների, ինչպես նաև մի խումբ հայերի կողմից, ովքեր բնակվում են Հոլանդիայում՝ զինվորի համար առաջնագծում օգտագործվող առաջին անհրաժեշտության պարագաներ:
Դեռ քառօրյա պատերազմի ժամանակ Գ. Մովսիսյանը իր ընկերների և այդ նույն հայ տղաների հետ Հոլանդիայից առաջնագիծ էր ուղարկել մեծ քանակի սննդամթերք, դեղորայք, գիշերային և ցերեկային օպտիկաներ, հեռադիտակներ, դիպուկահարների քողարկվող հագուստներ, զինվորական հանդերձանք:
Երեկ Արցախի պաշտպանական բանակի սպաներն ու ժամկետային զինծառայողները հերթական ծանրոցները ստացան նշված անձանցից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Նախ շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր քառօրյա պատերազմին և դրանից հետո շարունակում են սատար կանգնել մեզ, բայց ուզում ենք հայտնել նաև, որ Արցախի պաշտպանության բանակի ղեկավար կազմը անում է ամեն ինչ, որպեսզի ոչ մի խնդիր չունենանք՝ թե՛ սննդի , թե՛ հագ ու կապի և թե՛ սպառազինության հետ կապված: Անգամ փայտե բաղնիքները ապամոնտաժվել են ու փոխարինվել քարով: Ուզում ենք հենց առաջնագծից մեր ժողովրդին հավատացնել, որ այն տեղեկությունները, թե մենք ունենք սննդի հագ ու կապի և էլի ինչ- որ խնդիրներ՝ այդ ամենը սուտ է: Ավելի լավ է մեկ անգամ այցելեն պոստեր ու կհամոզվեն, որ այդ ամենը սուտ է»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+