4927 դիտում
10:01 12-08-2016
Վիտալի Բալասանյանի խոսքերի աննկատ մնացած կարևոր մասը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված վերջին հարցազրույցի, թերևս, ամենակարևոր մասը այդպես էլ աննկատ մնաց: Ինչպես հայտնի է՝ հուլիսի 16-ին Սերժ Սարգսյանը մեկնել էր Ստեփանակերտ: Չնայած բոլորի համար պարզ էր, որ նա գնացել է ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված Արցախի ղեկավարության դիրքորոշումը ճշտելու նպատակով, սակայն պաշտոնապես այդ հանգամանքն ամեն կերպ հերքվում էր:
Այնինչ՝ Վիտալի Բալասանյանն իր վերը նշված հարցազրույցի ամենասկզբում ասում է. «Նախագահի (Սերժ Սարգսյանի-խմբ.) այցի շրջանակը հետևյալն էր՝ հանդիպում բոլոր քաղաքական ուժերի հետ, շարժման նախկին ակտիվիստների հետ, նախկին հրամանատարների հետ: Մեկ խնդիր կար դրված. Նախագահը հարց էր բարձրացրել՝ ինչպիսին ենք մենք տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի քաղաքական լուծումը և ուղիները: Մենք տեսակետներ ենք հայտնել:
Որևէ որոշում ընդհանրապես չի կայացվել հանրապետության նախագահի կողմից, ինչպիսին հնչեցվում է այսօր, իբր Սերժ Սարգսյանը այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, տարածքների հանձման խնդիր է դրված: Ես, որպես բավական ճանապարհ անցած մարդ, հավաստիացնում եմ բոլորին, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել»:
Հիշեցնենք, որ այդ այցի նպատակների մասին նախագահականի տարածած հաղորդագրությունում միայն հետևյալ նախադասությունն էր նշված «Քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1552 դիտում
09:01 25-03-2014
Վիտալի Բալասանյանի միակ թշնամին․ Ժողովուրդ
1811 դիտում
11:48 18-09-2014
Որոշ մանրամասներ Վիտալի Բալասանյանի դեմ կատարված մահափորձի գործից. Ժողովուրդ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»