1811 դիտում
11:48 18-09-2014
Որոշ մանրամասներ Վիտալի Բալասանյանի դեմ կատարված մահափորձի գործից. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արցախյան հերոս Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով 11 տարի ազատազրկման դատապարտված Արա Ավետյանի հարազատները դիմել էին ԼՂՀ վերաքննիչ դատարան` բողոքարկելու ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն ապարդյուն: Վճիռը մնացել է անփոփոխ:
«Հիշեցնենք, որ 2013 թ. դեկտեմբերի 31-ին մահափորձ էր իրականացվել արցախյան հերոսի դեմ: Ավելի ուշ, գործի շրջանակներում կալանավորվեցին Արա Ավետյանը և Սերգեյ Հարությունյանը, ովքեր հայտարարում էին, թե Վիտալի Բալասանյանը խաբել է իրենց»,- գրում է թերթը և հավելում.
«Սակայն ԼՂՀ խորհրդարանի պատգամավորը հայտարարում էր, թե այս գործի հետևում պատվիրատուներ կան: Արդյունքում դատարանը Արա Ավետյանին դատապարտեց 11, իսկ Սերգեյ Հարությունյանին` 9 տարի ազատազրկման: Մեզ հասած տեղեկություններով` Արա Ավետյանի հարազատները լուրջ են տրամադրված: Ըստ երևույթին, նրանք կդիմեն ԼՂՀ Վճռաբեկ դատարան և գործը, միգուցե, հասնի նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
09:14 14-02-2014
Վիտալի Բալասանյանի դեմ կատարած մահափորձի առնչությամբ հարուցված քրգործին միացվել է մեկ այլ քրգործ․ ՀԺ
1628 դիտում
15:11 21-01-2014
Վիտալի Բալասանյանը՝ իր դեմ կատարված մահափորձի մասին
3795 դիտում
23:07 18-03-2019
Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»