32676 դիտում
12:32 12-08-2016
Երևանում 38-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Աճառյան պողոտայի թիվ 30 հասցեի դիմաց Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 38-ամյա Նվեր Սեփոյանը իր վարած Mercedes մակնիշի 23 MԼ 333 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ավան-Առինջ 1-ին թաղամասի բնակիչ, 48-ամյա Ռաֆիկ Գրիգորյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 00։15-ի սահմաններում Ռ. Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+