3947 դիտում
15:18 12-08-2016
Երևանցի բժիշկները ԼՂՀ Ասկերանի շրջանային բուժմիավորումում անվճար հետազոտություն են իրականացրել
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում: Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնից ժամանած բժիշկներին:
Ինչպես նախապես տեղեկացվել էր ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհրդի նախաձեռնությամբ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի նախագահած «Հայաստանի հանրապետական կուսակցության» կանանց խորհրդի անմիջական օժանդակությամբ և ԼՂՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Արևիկ» մանկական բուժմիավորումում, Շուշիի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներում իրականացվում են հիվանդների անվճար ընդունելություն, խորհրդատվություն, համապատասխան հետազոտություն Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնի մասնագետների կողմից:
Օգոստոսի 11-ին իրականացված «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում Ասկերանի շրջանային բուժմիավորումում խորհրդատվություն են ստացել 154 բնակիչ, որոնցից սրտաբանի մոտ`54, սոնոգրաֆիստի`54, մանկաբույժի`31, նյարդաբանի `15:
Հիվանդները տեղում ենթարկվել են էխոսրտագրության, ուլտրաձայնային և լաբորատոր հետազոտության:
Արաբկիր բժշկական կենտրոնի մասնագետները արձանագրել են, որ հետազոտվածների մեծ մասը հիմնականում հիպերտոնիկ հիվանդներն են, սրտի իշեմիկ հիվանդություններով տառապողները, հետվիրահատական ստուգումների և կոնսուլտացիայի կարիք ունեցողները:
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
13:34 26-05-2014
Վիրաբույժ Ջանի Հադդադի կողմից Շուշիի շրջանային բուժմիավորումում կիրականացվեն անվճար խորհրդատվություններ
6745 դիտում
21:10 26-04-2014
Շուշիի շրջանային բուժմիավորումում վիրահատություններ է կատարում հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
Այս բաժնից
997 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
670 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
583 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը