211652_close_icon
views-count1473 դիտում article-date 18:50 12-08-2016

Օգոստոսի 1-7- ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 194 հեռախոսազանգ

Օգոստոսի 1-7- ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 194 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 167-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 67 հեռախոսազանգ, որոնցից 55-ին լուծում է տրվել, իսկ 12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր