211652_close_icon
views-count2342 դիտում article-date 19:28 29-05-2015

Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 238 հեռախոսազանգ

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիր Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 238 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 176-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 62 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 60 հեռախոսազանգ, որոնցից 40-ին լուծում է տրվել, իսկ 20-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր