211652_close_icon
views-count1629 դիտում article-date 14:22 31-07-2015

Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 268 հեռախոսազանգ

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 268 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 235-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 33 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 84 հեռախոսազանգ, որոնցից 61-ին լուծում է տրվել, իսկ 23-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր