3154 դիտում
21:02 12-08-2016
Մարդու Իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել քրեակատարողական հիմնարկներ
Այսօր՝ օգոստոսի 12-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան Կենտրոն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
Այցի շրջանակներում տեղի են ունեցել առանձնազրույցներ քրեակատարողական հիմնարկներում պահվող Կարո Եղնուկյանի, Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Արթուր Սարգսյանի, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիմումով՝ Տիգրան Մարգարյանի, ինչպես նաև ազատությունից զրկված մի շարք այլ անձանց հետ:
Չհայտարարված այցելությունների շրջանակներում ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթեր:
Առանձնազրույցների և ուսումնասիրությունների արդյունքներով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ արդարադատության նախարարություն և քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:
Այսուհետ ևս, քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման մյուս վայրեր իրականացվող չհայտարարված այցելությունները կրելու են շարունակական բնույթ:
Նմանատիպ նյութեր
808 դիտում
16:38 01-03-2024
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված