211652_close_icon

Ամերիկյան օդանավն օդաչուների խցիկում առաջացած ծխի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել

views-count3624 դիտում article-date 10:47 13-08-2016
Ամերիկյան Spirit Airlines ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի օդանավակայանում։ Ինչպես հաղորդում է Tass-ը, պատճառը եղել է այն, որ օդաչուների խցիկը սկսել է ծխով լցվել։ Օդանավում, որն ուղևորվում էր Փենսիլվանիա, եղել է 176 ուղևոր։ Օդանավը հետուղղություն է վերցրել օդ բարձրանալուց մոտ 1 ժամ անց։ Տուժածներ չկան։

Նմանատիպ նյութեր