211652_close_icon
views-count6138 դիտում article-date 16:05 14-08-2016

Նիսի դատարանը վճռել է լողափերում արգելել հիջաբ կրելը

Ֆրանսիական Նիս քաղաքի դատարանը ուժի մեջ է թողել լողալու համար նախատեսված բուրկինի (հատուկ հիջաբ) կրելու արգելքը: Այս մասին հայտնում է RBC-ին: Ֆրանիսայի կրոնական կազմակերպությունները հայտնել են որ բողոքարկելու են դատարանի վճիռը: Նշենք, որ այս արգելքն [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/12/92728/]ավելի վաղ[/url] հաստատել էր Կաննի քաղաքապետը: Ֆրանսիական իշխանություններն արգելել էին կանանց Կաննի լողափերում հայտնվել բուրկինիով, ինչպես ընդունված է մուսուլմանների շրջանում։ [img]/ups/images/0250362001471175282475602.jpg[/img] Կաննի քաղաքապետարանի տարածած հաղոդրագրության մեջ ասվում էր, որ «Լողափերում քայլելը, ջրում լողալը նման զգեստով, որը չի համապատասխանում պարկեշտության ու աշխարհիկ սկզբունքներին, ինչպես նաև հիգիենայի ու անվտանգության նորմերին, արգելվում է»։

Նմանատիպ նյութեր