211652_close_icon
views-count3684 դիտում article-date 16:50 07-05-2022

«Թալիբան»-ը Աֆղանստանում կանանց կողմից հիջաբ կրելը պարտադիր է դարձրել

Այսուհետ Աֆղանստանում կանանց կպարտադրեն հիջաբ կրել։ իԱյդ երկրի իշխանությունը զավթած ծայրահեղական «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է, որ ողջ երկրի տարածքում կանանց կողմից հիջաբի կրումը պարտադիր էլինելու, հայտնում է Ria Novosti-ն։

Նշվում է, որ եթե կինը հասարակական վայրերում հիջաբ կրելու կանոնի պարբերական խախտում կատարի, ապա նրա ամուսինը կամ հայրը կարող է ազատազրկվել:

Իսկ պետական կառույցներում աշխատող և հիջաբ կրելու մասին օրենքը չպահպանող կանայք աշխատանքից կհեռացվեն: Միևնույն ժամանակ, պետական ծառայության մեջ գտնվող տղամարդիկ նույնպես կարող են պաշտոնից հեռացվել, եթե պարզվի, որ նրանց կինը կամ աղջիկը հիջաբ չի կրում:

Նմանատիպ նյութեր