211652_close_icon
views-count3401 դիտում article-date 18:11 31-03-2017

Չեչենստանի դպրոցներում թույլատրվել է հիջաբ կրելը

Չեչենստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս դպրոցական աշակերտներին կրել իրենց դավանած կրոնին ու ավանդույթներին համապատասխանող հագուստ, հայտնում է [url=http://www.parlamentchr.ru/press-centre/news/4708-parlament-chr-prinyal-zakonoproekt-dayushchij-pravo-obuchayushchimsya-odevatsya-v-sootvetstvii-s-veroispovedaniem]Չեչենստանի խորհրդարանի կայքը[/url]: Չեչեն պաշտոնյաների կարծիքով՝ նոր օրինագիծը թույլ կտա կրթել երեխաներին առանց նրանց ազգային ավանդույթներն ու կրոնական դավանանքի իրավունքները ոտնահարելու: Խորհրդարանի նախագահ Դաուդովը հիշեցրել է, որ Չեչենստանի ղեկավար Ռամզան Կադիրովը ժամանակին քննադատել էր ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային՝ ռուսական դպրոցներում հիջաբ կրելու արգելք սահմանելու պահանջի համար:

Նմանատիպ նյութեր