211652_close_icon
views-count6231 դիտում article-date 13:12 16-08-2016

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հանդիպման համար բանակցում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտական կապի մեջ են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ղարաբաղյան հակամարտության հարցով հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Մենք շարունակում ենք նախագահների միջև հաջորդ հանդիպման կազմակերպման հնարավորություն գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքը և կապ ենք պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների և ԱԳ նախարարների հետ՝ հանդիպման կազմակերպման ընթացիկ առաջարկների քննարկման համար»,- ասել է նա: Հունիսի 20-ին Սանկտ Պետերոբուրգում կայացել էր Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, ինչից հետո համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որում վերահաստատել էին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հասնելը, որոնց լուծումը թույլ կտա ղարբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացման համար պայմաններ ստեղծել։

Նմանատիպ նյութեր