211652_close_icon
views-count3192 դիտում article-date 15:26 26-01-2015

ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման վրա. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են բարձր մակարդակով աշխատանքը ԼՂ հակամարտող կողմերի հետ: Այս մասին Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Վերջինս կրկին ընդգծել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ջ. Ուորլիքի խոսքով՝ կա հակամարտության խաղաղ կարգավորման ելք և դա կլոր սեղանի շուրջ բանակցություններն են: «Շատ շուտով մենք հանդիպում կանցկացնենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Բացի այդ, աշխատում ենք նախագահների հանդիպման վրա»,-ասել է նա: Ուորլիքը նաև հույս է հայտնել, որ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կպահպանեն երկխոսությունը պահպանելու մասին Փարիզում տված խոստումը:

Նմանատիպ նյութեր