211652_close_icon
views-count4913 դիտում article-date 17:08 17-08-2016

Պապի խնամքին մնացած փոքրիկը անսպասելի ծանր հիվանդացել է. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նարեկ Մարտոյանը ծնվել է 2002թ․նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ Գտնվում է իր պապի՝ Ժորա Մարտոյանի խնամակալության տակ, քանի որ հայրը մահացել է։ Սովորում է 9-րդ դասարանում։ Սույն թվականի մայիսին երեխայի մոտ թուլություն, գունատություն և ոտքերի ցավ է նկատվել։ Պապը նրան անմիջապես բժշկի է տարել, որից հետո էլ պարզվել է, որ երեխան տառապում է Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (B common տարբերակ) հիվանդությամբ։ Իմանալով հիվանդության մասին՝ պապը անմիջապես երեխային տեղափոխում է Երևան, Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական դիսպանսեր, որտեղ էլ նա գտնվում է հիմա։ Բուժումը բաղկացած է 4 /չորս/ փուլից, որից միայն ավարտվել է առաջին փուլը։ Սույն փուլի անցկացման համար ընդհանուր գումարը կազմել է 800.000 /ութը հարյուր հազար/ ՀՀ դրամ։ Քանի որ այժմ երեխայի լյարդը մեծացել է, երկրորդ փուլին դեռ անցնել չեն կարող։ Երեխայի լյարդը նորմայի բերելու համար արվում են լրացուցիչ բուժումներ։ Երեխայի մոտ կա ախորժակի կորուստ և չունի սնվելու ցանկություն։ Նարեկին խորհուրդ է տրվում անհապաղ տեղափոխել Գերմանիայի Դաշնություն, սակայն անհրաժեշտ գումարը չունենալու պատճառով չեն կարողանում մեկնել: Սիրելի հայրենակիցներ, եկեք օգնենք Նարեկին ապրել: Արարատբանկում Նարեկի պապաիկի՝ Ժորա Մարտոյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ [b]ՀՀ դրամ` 15100118483900200 ԱՄՆ դոլար` 15100118483900101 ԵՎՐՈ` 15100118483900149 ՌԴ ռուբլի` 15100118483900158 SWIFT: ARMCAM22[/b] Յուրի Մարտոյանի հեռախոսահամարն է՝ +[b]37494 51-25-45[/b]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր