Թուրքիայում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 217-ի
Թուրքիայի արևելքում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 217-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով տուժածներրի մեջ կա 85 ոստիկան:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/18/93162/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք,, որ Թուրքիայի Վան նահանգում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 3 մարդ էր զոհվել, որոնցից մեկը՝ երեխա, իսկ 70-ից ավելին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:
Պայթյունը տեղի էր ունեցել ոստիկանական բաժանմունքից քիչ հեռու։ Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում էր ծանր, 17-ը ոստիկաններ էին։
Թուրքական իշխանությունները պայթյունը ահաբեկչական էին որակել և պատասխանատվությունը գցել Քրդստանի աշխատավորական կուսակցության վրա։