Ֆրանսիայի Դիժոն քաղաքում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասնում է 21-ի
Ֆրանսիայի Դիժոն քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած անձնանց թիվը հասել է 21-ի:
Ըստ նախնական տվյալների` փլուզվել է շինության մի մասը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը գազի բալոններն են եղել: