2764 դիտում
16:23 19-08-2016
Ճանաչողական այց ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն. լուսանկարներ
Օգոստոսի 19-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտաքին գնահատում իրականացնող փորձագետների թիմը ճանաչողական այցով հյուրընկալվեց ՀՀ ԱԻ նախարարության Փրկարար ծառայության (ՓԾ) Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում: Այցի նպատակն էր ծանոթանալ ԱԻ նախարարության գործունեությանը, աշխատանքային հնարավորություններին և պայմաններին, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում ազդարարման, արձագանքման և մշտադիտարկման գործընթացները համակարգող ստորաբաժանումների աշխատանքներին:
ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նախարարության երկրորդ մասնաշենքում տեղակայված, նորագույն սարքավորումներով հագեցած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և ծանոթացան ընթացիկ աշխատանքներին: ՃԿԱԿ պետը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ազդարարման, արձագանքման և մշտադիտարկման լայն հնարավորությունները: Ներկայացնելով կենտրոնի խոշոր ձեռքբերումները` ՃԿԱԿ պետը կարևորեց միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, որը մեծացնում է արտակարգ իրավիճակներին առավել արագ և արդյունավետ արձագանքելու կարողությունները: Հ. Խանգելդյանն ընդգծեց, որ առաջնային համարելով արդյունավետ աշխատանքը՝ ԱԻ նախարարությունը պատրաստ է նոր համագործակցությունների:Նա անդրադարձավ նաև ԱԻ նախարարության մեկ այլ կարևոր նախաձեռնության, որի արդյունքում ներկայում ճգնաժամային կառավարման ազգային և մարզային կենտրոններում աշխատում է հաշմանդամություն ունեցող շուրջ 40 մարդ:
Հյուրերը շրջեցին նաև ԱԻ նախարարության առաջին մասնաշենքում, որտեղ գտնվում է ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնը: Այն ստեղծվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատերազմի ժամանակ՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արագ կազմակերպման, առանցքային տեղեկատվության հուսալի պահպանման, արդյունավետ ու անվտանգ կիրառման, ինչպես նաև պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման ու դրանց շահագործման բարելավման նպատակով:
Այցի ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված են ՀՀ ԱԻ նախարարության համակարգային աշխատանքով:
Նմանատիպ նյութեր
1910 դիտում
15:13 17-02-2017
ՀՀ առողջապահության նախարարը ճանաչողական այց է կատարել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն
1645 դիտում
12:36 16-09-2020
«Ճգնաժամային իրավունք»՝ նոր մասնագիտություն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում
Այս բաժնից
394 դիտում
18:40 19-11-2024
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենի հետ
571 դիտում
18:16 19-11-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը
508 դիտում
18:04 19-11-2024
ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությունը ճանաչողական այցով Բեռլինում էր