1946 դիտում
15:13 17-02-2017
ՀՀ առողջապահության նախարարը ճանաչողական այց է կատարել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ճանաչողական այց կատարեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որտեղ ներկայացվեցին կատարված աշխատանքները։ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում տեղադրված PET և նոր սերնդի SPECT սարքերը եզակի են մեր հանրապետությունում, իսկ ցիկլատրոնը` տարածաշրջանում: Նախարարին զեկուցվեց նաև մնացյալ աշխատանքների ծավալները և քայլերի հերթականությունը:
Լևոն Ալթունյանն ընդգծեց, որ Հայաստանում բացակայում է նման կենտրոնների շահագործման փորձը, հետևաբար վերջինի պոտենցիալի ամբողջական բացահայտումը կարող է իրականացվել միայն փոխշահավետ միջազգային համագործակցության արդյունքում, այդ թվում՝ նաև օգտագործելով Սփյուռքի կարողությունները:
Որպես համագործակցության օրինակ՝ նախարարը նշեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարման հանձնելը համապատասխան փորձառություն ունեցող միջազգային կազմակերպությանը, որի արդյունքում կապահովվի բժշկական ծառայությունների բարձր որակը, հիվանդների անվտանգությունը, արտադրված ռադիոնուկլիդների տեսականու ընդլայնումը և կենտրոնի արտադրանքի հնարավոր արտահանումն այլ երկրներ:
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
15:53 18-02-2015
Կստեղծվի Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոն
1558 դիտում
10:26 11-07-2019
Էլիավ Բելոցերկովսկին ճանաչողական այց է կատարել ՀՀ առողջապահության նախարարություն