26423 դիտում
19:15 19-08-2016
Ինչո՞ւ էր Հաղարծին վանական համալիր այցելել Արարատյան Հայրապետական թեմի «Նշխարք» երգչախումբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ վանական համալիրում համահայկական տոն է՝ հոգևոր- մշակութային յոթօրյա դաս բաց երկնքի տակ:
Իր տեսակով և բովանդակությամբ բացառիկ այս միջոցառումը ցույց է տալիս Տավուշի հարուստ հոգևոր-մշակությաին ժառանգությունը, Հաղարծին վանական համալիրի եզակի դերն այդ ժառանգության պահպանման ու փոխանցման գործում:
Անհնար է ճանաչել Հայաստանն առանց Տավուշ այցելելու: Անհնար է գալ Տավուշ և չդառնալ նրա հողի, պատմության ու մշակույթի մի մասնիկը: Այս հողն օժտված է մարդկանց բացառիկ դարձնելու հատկությամբ, և այդ բացառիկությունն է, որ այսօր ուզում ենք ՏաՀույս աշխարհից փոխանցել ձեզ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր, Հաղարծին վանական համալիր էին այցելել Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի առաջնորդությամբ: Նրանք եկեղեցական համալիրին ծանոթանալուց հետո վանքի բակում Տավուշի թեմի երիտասարդների հետ բռնեցին շուրջպար, իսկ Արարատյան Հայրապետական թեմի «Նշխարք» երգչախումբը Հաղարծնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանդես եկավ տպավորիչ համերգով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 301+
301+
Նմանատիպ նյութեր
2479 դիտում
22:31 26-12-2014
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներն այցելել են Նորքի «Մանկան տուն»