211652_close_icon
views-count2479 դիտում article-date 22:31 26-12-2014

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներն այցելել են Նորքի «Մանկան տուն»

Դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը և երիտասարդներն այցելեցին Նորքի 0-6 տարեկան երեխաների «Մանկան տուն»: Երեխաների օրը տոն դարձնելու համար երիտասարդները նվերներ էին պատրաստել ու իրենց հետ տարել հեքիաթի հերոսների, Ձմեռ Պապին ու Ձյունանուշին: Փոքրիկներն էլ ասմունքեցին ու երգեցին հյուրերի համար: «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը խնդրեց շնորհակալագիր փոխանցել Տ.Նավասարդ արքեպիսկոպոսին՝ Ամանորյա միջոցառում կազմակեպելու և նվերներ տրամադրելու համար, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր