211652_close_icon
views-count39921 դիտում article-date 10:28 06-08-2017

Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին 27–ամյա վարորդը BMW-ով բախվել է ծառին և հայտնվել անտառում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Արա Մելյանը իր վարած BMW 318 մակնիշի 53 FQ 583 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան –Իջևան ավտոճանապարհից դեպի Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին ու հայտնվել անտառի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ Մաթևոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր