211652_close_icon
views-count56075 դիտում article-date 21:22 20-08-2016

Կրակոց Արարատի մարզում. կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա տղամարդ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակով Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 33-ամյա Գագիկ Բադալյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա վրա սպանելու նպատակով կրակել է համագյուղացի, 51-ամյա Մհեր Ստեփանյանը, ում ոստիկանները որոնում են։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Մանրամասները՝ քիչ ուշ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր