211652_close_icon
views-count43341 դիտում article-date 19:33 10-01-2021

Արտակարգ դեպք Երևանում. կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 74-ամյա տղամարդ. նրա ավտոտնակում հայտնաբերվել է ՏՏ տիպի ատրճանակ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 18:50-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խխումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ոստիկաններրը պարզել են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 74-ամյա Հակոբ Մալխասյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշենում գտնվող իր ավտոտնակից: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները՝ ժամանելով նշված վայր, այնտեղ հայտնաբերել են ՏՏ տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի փամփշտատուփի մեջ եղել է 1 փամփուշտ, իսկ փամփշտանոցում՝ 1 կրակված պարկուճ, ավտոտնակում էլ եղած սեղանին հայտնաբերվել է 6 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ: Հիվանդանոցում բժիշկը իրավապահներին հայտնել է, որ Հ. Մալխասյանը ի վիճակի չէ բացատրություն տալու: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր