211652_close_icon
views-count16686 դիտում article-date 13:41 21-08-2016

Բագրևանդ թաղամասում 31-ամյա կին վարորդը Toyota-ով բախվել է Opel-ին. կա վիրավոր. բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարի խաչմերուկում բախվել են Ջրվեժ Մայակ թաղամասի բնակիչ, 31-ամյա Նոնա Թարվերդյանի վարած Toyota մակնիշի 34 FA 450 համարանիշի և Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի բնակիչ, 33-ամյա Սեյրան Ջալալյանի վարած Opel մակնիշի 90 CC 901 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 27-ամյա Գոռ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդ Ն. Թարվերդյանը, ով խաչմերուկում ձախ մտնելիս՝ չի զիջել գլխավոր ճանապարհով անցնող Opel-ի վարորդին, իսկ հետո ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով տեղի է ունեցել վթարը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հարությունյանն աշխատում է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր