29367 դիտում
09:17 13-02-2024
Ավտովթար՝ Երևանում․ «Բագրևանդ» թաղամասում BMW-ն բախվել է Infiniti-ին, Nissan-ին ու Honda-ին․ վիրավոր երեխան տեղափոխվել է հիվանդանոց, երիտասարդ մի աղջիկ ներկայացել է, որ BMW-ի վարորդը ինքն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Բագրևանդի փողոցում՝ թիվ 70 հասցեի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Infiniti մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել կայանված Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկների կողմից անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հարմանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոման Ալոյանն ու Լուսինե Պետրոսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Դեպք վայրում պարեկներին է մոտեցել երիտասարդ մի աղջիկ, ով հայտնել է, որ BMW-ի վարորդը ինքն է եղել, սակայն պարեկները ունեն կասկածներ, որ վարորդը այլ մարդ է եղել, պարզապես այդ աղջիկն է ներկայանում՝ որպես վարորդը։ Այդ տեղեկությունը պարզվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1468 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)