211652_close_icon
views-count2891 դիտում article-date 10:05 22-08-2016

Գերմանիան ուժեղացրել է Շվեյցարիայի հետ սահմանային հսկողությունը

Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել Շվեյցարիայի հետ սահմանի հսկողությունն ուժեղացնելու մասին, հաղորդում է BBC-ն։ Ինչպես նշել է Շվեյցարիաի ֆինանսների նախարար Ուլի Մաուերը, նպատակը հարևան երկրից անօրինական միգրանտների հոսքը կասեցնելն է։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Գերմանիան դադարել է «իր գիրկը բացել միգրանտների համար»։ Տեղեկությունը հաստատել է նաև Գերմանիայի ԱԳ նախարարությունը։ NNZ am Sonntag թերթը, հղում անելով Բեռլինի դաշնային ոստիկանությանը, գրում է, որ այս տարվա սկզբից Գերմանիայում իրավապահները ձերբակալել են 3385 անօրինական ներգաղթյալների, ովքեր երկիր են մտել Շվեյցարիայից։ Նրանց թիվը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելացել է։

Նմանատիպ նյութեր