Լեհաստանն ուժեղացրել է սահմանային հսկողությունը՝ ներգաղթյալների հոսքը կանխելու համար
Լեհաստանը չի ընդունի Եվրամիության նախատեսած պայմանները: Երկիրն ուժեղացրել է հսկողությունը սահմանին՝ ներգաղթյալների հոսքը կանխելու նպատակով, ասել է վարչապետ Եվա Կոպաչը:
Նա նշել է, որ Լեհաստանը համաձայն է հետագայում էլ ընդունել ներգաղթյալներին, բայց չի առաջնորդվելու ԵՄ առաջարկած պայմաններով, այն է՝ ընդունել սահմանված քանակության ներգաղթյալների:
Ներկայում Լեհաստանը համաձայնել է ապաստան տալ 2000 փախստականի: