211652_close_icon
views-count1546 դիտում article-date 16:43 22-08-2016

Սփյուռքի նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել. նշանակվել են պատասխանատուներ ու համակարգողներ

Օգոստոսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում նախարարության ծրագրերի շրջանակներում կատարած աշխատանքները: Կարևորվեցին համայնքների հետ ակտիվ աշխատանքների իրականացումը, քննարկվեցին առաջիկա միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Ամփոփվեցին «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում իրականացված միջոցառումները և ներկայացվեցին սեպտեմբերին կայանալիք «Դուդուլի փառատոնի», «Հայ երգի օրվա» և այլ մշակութային միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարեց պատշաճ կազմակերպել առաջիկա միջոցառումները, մասնավորապես՝ օգոստոսի 25-26-ը Երևանում կայանալիք «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը և «Արի տուն» ծրագրի եզրափակիչ՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը: Տրվեցին նոր հանձնարարականներ: Նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ:

Նմանատիպ նյութեր