211652_close_icon
views-count3155 դիտում article-date 16:51 23-08-2016

BBC-ն ներկայացրել է վերջին 16 տարիների համաշխարհային 100 լավագույն ֆիլմերի ցանկը

Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան ներկայացրել է 100 լավագույն ֆիլմերից բաղկացած ցանկը, որոնք նկարահանվել են վերջին 16 տարիներին։ Կորպորացիայի խնդրանքով ցանկը կազմվել է աշխարհի բոլոր մասերում բնակվող 177 կինոքննադատների կողմից։ Ամբողջական [url=http://www.bbc.com/culture/story/20160819-the-21st-centurys-100-greatest-films]ցանկը [/url]հրապարակվել է BBC կայքում, իսկ ահա թոփ տասնյակը. 1. «Մոլհոլանդ դրայվ» (2001 թ., ռեժիսոր՝ Դևիդ Լինչ) 2. «Սիրային տրամադրություն (2000թ. Ռեժիսոր՝ Վոնգ Կապ-Վայ)» 3. «Նավթ» (2007 թ., ռեժիսոր՝ Փոլ Թոմաս Անդերսոն) 4. «Տեսիլքներից քշվածները (մուլտֆիլմ, 2001 թ., ռեժիսոր՝ Հայաո Միաձակի)» 5. «Պատանեկություն» (2014 թ., ռեժիսոր՝ Ռիչարդ Լինքլենյթեր) 6. «Մաքուր մտքի մշտական փայլատակում» (2004 թ., ռեժիսոր՝ Միշել Գոնդրի) 7. «Կենաց ծառը» (2011 թ., ռեժիսոր՝ Թերրենս Մալլիք) 8. «Մեկ և երկու» (2000 թ., ռեժիսոր՝ Էդվարդ Յանգ) 9. «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» (2011 թ., ռեժիսոր՝ Ասգար Ֆարհադի) 10. «Ծերունիների տեղը չէ» (2007 թ., ռեժիսորներ՝ Ջոել և Իտան Քոեններ): Ցանկը եզրափակում է ռեժիսոր Մարտեն Ադեի՝ 2015 թ-ին նկարահանված «Թոնի Էրդմանն» ֆիլմը, որը 2015 թվականին Կաննի փառատոնում կինոքննադատների ամենասիրելի ֆիլմը դարձավ, սակայն մնաց առանց որևէ մրցանակի։

Նմանատիպ նյութեր