211652_close_icon
views-count11510 դիտում article-date 16:42 23-08-2016

Օլիմպիական խաղերի ժամանակ ամենաքննարկվող դրվագը եղել է Նեյմարի 11մ. հարվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ժամանակ թվիթերի օգտատերերը 187 մլն հաղորդագրություն են թողել, հայտնում է սոցցանցի մամլո ծառայությունը: Ընդհանուր առմամբ այդ գրառումները 75 մլրդ դիտում են հավաքել: Ամենաքննարկվող դրվագը եղել է Նեյմարի իրացրած հաղթական 11մ. հարվածը, որը Բրազիլիայի հավաքականին բերեց պատմության մեջ առաջին օլիմպիական ոսկին: Երկրորդ տեղում 100 մետր վազքատարածությունում Ուսեյն Բոլտի հերթական ոսկե մեդալն էր, որը նա նվաճեց երրորդ Օլիմպիադան անընդմեջ: Երրորդ ամենաքննարկվող դրվագը եղել է Նեյմարի առաջին գոլը Գերմանիայի հավաքականին: Ամենաքննարկվող մարզիկը դարձել է ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը, որը Ռիոյի Խաղերում նվաճեց 5 ոսկե մեդալ: Երկրորդ և երրորդ մարզիկներն այս կատեգորիայում Ուսեյն Բոլտն ու Նեյմարն էին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր