211652_close_icon
views-count3721 դիտում article-date 17:51 23-08-2016

«Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամներին պետք է տրվի պատշաճ բուժօգնություն. Ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների առողջությամբ անհանգստացած մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ պահանջելով պատշաճ բուժօգնություն տրամադրել նրանց։ Այս պահին նրանք երթով շարժվում են դեպի Արդարադատության նախարարություն, ապա գնալու են Դատապարտյալների հիվանդանոց։ Մասնակիցների թվում են քաղաքական գործիչներ՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Դավիթ Սանասարյանը։ Մինչև երթի մեկնարկը Զարուհի Փոստանջյանը խոսեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Պատգամավորը նրան ասաց, որ օմբուդսմենն ի պաշտոնե կարող է մտնել քրեակատարողական հիմնարկ,  որտեղ «Սասնա ծռեր»–ի անդամներն են, ու կարող է բարձրաձայնել այս հարցը։ Ա. Թաթոյանը համաձայնեց, որ անձի պահման պայմաններն առաջնահերթ են ու նշեց, որ ՄԻՊ աշխատակիցները պարբերաբար այցելում են «Սասնա ծռերի» անդամներին: Հարցին, թե արդյոք կարո՞ղ է օմբուդսմենը միջամտել, որ դատապարտյալները քաղաքային հիվանդանոցում բուժում ստանան, Թաթոյանը պատասխանեց. «Այս հարցով նույնպես նամակներում դիմել ենք»:

Նմանատիպ նյութեր