211652_close_icon
views-count3636 դիտում article-date 11:33 29-06-2017

ՄԻՊ աշխատակիցները գիշերվանից այցելում են ՔԿՀ-ներում պահվող «Սասնա ծռեր»-ի անդամներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են նշված անձինք:

Նմանատիպ նյութեր