211652_close_icon
views-count1147 դիտում article-date 17:21 19-05-2023

«Հեռացեք այստեղից, մի շիկացրեք իրավիճակը»․ զինծառայողների ծնողները «Սասնա ծռեր»-ի անդամներին արգելեցին դատարանի բակ մտնել․ tert.am

Tert.am-ը գրում է․ Այսօր, զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ, Արշակունյաց պողոտայում եկան նաև ԱԺԲ խորհրդի անդամներ Արա Պապյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վահե Գասպարյանը:

Զոհվածների հարազատները թույլ չտվեցին նրանց մտնել դատարանի բակ:

«Ձեզ չի ընդունում ժողովուրդը, գնացեք։ Մի փոքր ամոթ ունեցեք, հեռացեք գոնե»,- ասաց ներկաներից մեկը, ապա միասին վանկարկեցին՝ «հեռացեք հեռացեք»։

Ոստիկանների ուղեկցությամբ նրանք հեռացան:

Նմանատիպ նյութեր