211652_close_icon
views-count26425 դիտում article-date 12:37 24-08-2016

Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. 43-ամյա տղամարդը խցում կախվելով ինքնասպան է եղել

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի բանտի 1-ին մասնաշենքի 10-րդ խցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ինքնասպանը Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 2012 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով մեղադրվող, 43-ամյա Գագիկ Բունիաթյանն էր, ով ինքնասպան է եղել խցի պատուհանի մետաղյա ճաղավանդակից պարանով կախվելու միջոցով։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր