1888 դիտում
14:40 25-08-2016
ՀՀ ԱԳՆ. Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ երկրաշարժից տուժած ՀՀ քաղաքացիների համար
Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ [b]+390687788654[/b]: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ ուժգին՝ 6.1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին)։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ մայրաքաղաք Հռոմից 110 կմ դեպի հյուսիս-արևելք։ Հզոր որկրաշարժին հաջորդել էին հետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:
Զոհերի թիվն այս պահին հասել է 247-ի, տուժածներինը՝ 368-ի:
Նմանատիպ նյութեր
5213 դիտում
14:31 24-07-2018
Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհներից տուժած Հայաստանի քաղաքացիների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3702 դիտում
15:13 22-03-2016
Բրյուսելում ահաբեկչությունից տուժած ՀՀ քաղաքացիների համար ստեղծվել է թեժ գիծ. ՀՀ ԱԳՆ
2548 դիտում
12:10 16-07-2016
Ստեղծվել է թեժ գիծ՝ Թուրքիայում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար. ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21451 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու