211652_close_icon
views-count17383 դիտում article-date 12:46 25-08-2016

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է օրինախախտ ու խմած վարորդների «գոլդ» համարանիշներով թանկարժեք մեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են ուժեղացված ծառայությունը և երեկ՝ օգոստոսի 24-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել հերթական մեծ թվով տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ «գոլդ» համարանիշներով, քանի որ վերջիններիս վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ ստեղծելով վթարային իրավիճակներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 23 ավտոմեքենա, որոնցից 19-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Բոլոր օրինախախտ վարորդները ՃՈ-ի կողմից ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին կոչ են անում բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարել, չխախտել երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած «երկաթյա նժույգներն» էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր