211652_close_icon
views-count45051 դիտում article-date 21:06 26-08-2016

Էջմիածնի քաղաքապետի չկայացած թեկնածուն անկեղծանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ լուրեր էին տարածվել, թե իբր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցներն առևանգել են Կարեն Պետրոսյան անունով մեկին, ով մտադիր էր առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարեն Պետրոսյանը պատմում է, որ իրականում իրեն ստիպել, համոզել են առաջադրվել: Եվ նրան համոզել է քաղաքապետի մեկ այլ թեկնածու` Արթուր Թումանյանը: Թումանյանն ասել է, թե ինձ օգնելու համար պետք է առաջադրվես: Կարեն Պետրոսյանը նաև պատմում է, որ իրեն իբրև թե առևանգողն իր մտերիմ հարևանն է, որի հետ հաճախ են խնջույքներ կազմակերպում: Հիշատակվող դեպքում էլ հենց Կարեն Պետրոսյանն է զանգահարել իր հարևանին ու խնդրել, որ իրեն էլ մասնակից դարձնեն նախատեսվող կերուխումին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր